ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մինչև հունիսի վերջ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

Մինչև հունիսի վերջ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի
18.06.2016 | 23:36

ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը երեկ ԱԺ-ում 4+4+4 ձևաչափով հանդիպման ավարտին կառավարության անդամների հետ համաձայնագիր ստորագրեցին։
Ընդդիմության ու քաղհասարակության պահանջները բավարարելու համար իշխանությունները փոփոխություններ են նախաձեռնել Ընտրական օրենսգրքում։


Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունները կատարելու համար մինչև հունիսի վերջ խորհրդարանում արտահերթ նիստ կհրավիրվի։ «Ընտրողները և հասարակությունը միշտ չէ, որ խոր ուսումնասիրում են Ընտրական օրենսգիրքը, և նրանց համար շատ կարևոր է քաղաքական ուժերի կողմից վստահել-չվստահելը։ Այս գործընթացը շատ կարևոր է այդ տեսանկյունից»,- ասաց Հարությունյանը։


Համաձայնագիրը չստորագրեցին միայն քաղհասարակության ներկայացուցիչները, հեռակա տեղեկացնելով՝ առաջարկվող փոփոխությունները դրական են գնահատում։

Դիտվել է՝ 1921

Մեկնաբանություններ